Գյուղնախարար. «Ես հաստատ համոզված եմ, որ տոկոսադրույքները իջնելու են»
«Ես հաստատ համոզված եմ, որ տոկոսադրույքները իջնելու են: Իրոք կիջնեն դրանք»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք վերջին զարգացումներից հետո, երբ գյուղացին հայտնվեց «կոտրած տաշտակի» առջև, բանկերը կփոխեն իրենց քաղաքականությունը, ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հիշեցնենք, որ խոսքը գյուղացիների վարկային պարտավորությունների մասին է` գյուղացիական վարկերը նախկինում բանկերի կողմից տրվել են մինչև 24 տոկոս տոկոսադրույքով, ինչն էլ կարկտահարությունից հետո շատ ու շատ ընտանիքներ կանգնացրեց լուրջ խնդրի առաջ:
Գյուղնախարարը, սակայն, դժվարացավ կանխատեսել, թե տոկոսադրույքի նվազումը որքան կլինի.
«Հատկապես վարկային կառույցները, որոնք միջազգային տարբեր կառույցների ներկայացուցչություններն են, նրանք ավելի բարձր տոկոսով են վարկերը տալիս: Բայց առաջիկայում դրանք կիջնեն»,- համոզված հավաստիացրեց նախարարը:
Նրա խոսքով, ամենամեծ խնդիրը այն է, որ արտարժութային վարկերը ձևակերպվում են դրամային վարկերի և սուբսիդավորվող վարկերի` դառնալով 14 տոկոս, որի 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը.
«Շատ մեծ օգնություն է սա գյուղացիների համար, որովհետև բանկերի մեծ մասը արտարժույթով են տալիս վարկեր ու բարձր տոկոսով` մինչև 24 տոկոս»,- բացատրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում