Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում
Իրանի խորհրդարանը (մեջլիս) երեքշաբթի օրը Ալի Լարիջանիին վերընտրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնում: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
Նա ստացել է 252-ից 213 ձայն, իսկ 26 պատգամավորներ ձեռնպահ է եղել: Լարիջանիի մրցակիցը` Ահմադ Բահշաեշու Արդեստանին, կարողացել է հավաքել ընդամենը 13 ձայն, «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ` հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է, Լարիջանին երկրորդ տարին անընդմեջ գլխավորելու է Իրանի իներորդ մեջլիսը: Ուղիղ մեկ տարի առաջ` խորհրդարանական ընտրություններից հետո, նրան ընտրել էին խորհրդարանի խոսնակ: Լարիջանին նույնիսկ գլխավորել էր նախորդ գումարման մեջլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու