Արքայազնն այցելեց Մատենադարան...հետնամուտքով
Մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ուելսի Արքայազն Չարլզը այցելեց Մատենադարան, բայց՝ հետնամուտքով: Շենքի գլխավոր մուտքի առջև բազմաթիվ լրագրողներ ու նաև բնապահպան ակտիվիստներ մի քանի ժամ շարունակ սպասում էին, սակայն նա այդպես էլ շենք գլխավոր մուտքով չմտավ:
Նրան ուղեկցող անձնակազմը գալիս էր մեքենաներով շենք մտնում գլխավոր մուտքով: Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մի խումբ բնապահպաններ ակցիա էին կազմակերպել Մատենադարանի առջև և սպասում էին իրենց հայտարարության տեքստը Արքայազնին փոխանցելու: Սակայն այն փոխանցեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին, ով խոստացավ այն իր հերթին փոխանցել Արքայազնին:
Նախորդող հրապարակումներ. Դեսպանը խոստացավ, որ բնապահպանների մտահոգությունները կփոխանցի արքայազնին
«Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին». Մատենադարանում սպասում են արքայազնին
Մենք գիտենք, որ դուք հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության. Բաց նամակ Արքայազն Չարլզին