Արցախի նախագահը ռուսաստանաբնակ բարերարին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար և նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերգեյ Համբարձումյանը նույն եռանդով կշարունակի սատարել Արցախի զարգացման ու զորացման գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են