Նախիջևանի բնակիչները սոցիալական ծանր պայմանների պատճառով զանգվածաբար արտագաղթում են Ռուսաստան և Թուրքիա (տեսանյութ)
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում սոցիալական ծանր պայմանների պատճառով բնակչությունն արտագաղթում է Թուրքիա և Ռուսաստան: Ադրբեջանական «bolgexeber.com» լրատվական կայքը Նախիջևանից Ստամբուլ գաղթած ադրբեջանցիների մասին տեսանյութ է հրապարակել, որում Ստամբուլի «500 էվլեր» թաղամասում բնակվող նախիջևանցիները պատմում են Ադրբեջանում տիրող կոռուպցիայի, կաշառակերության, իշխանությունների կամայականությունների մասին:
Բնակիչներից մեկը պատմում է, որ երբ Նախիջևանի իշխանություններին հարցրել է, թե բնակչությունը հեռանում է, այդ դեպքում ո՞վ է պաշտպանելու հայրենիքը, վերջինս պատասխանել է. «Ոստիկանություն էլ ունենք, սահմանը պաշտպանող զինվորներ էլ, նրանք կպաշտպանեն մեզ»: Ստամբուլում Նախիջևանի համայնքի ղեկավարը պատմում է, որ Նախիջևանի բնակչության մեծ մասը արդեն իսկ մեկնել է Թուրքիա և Ռուսաստան, որտեղ նրանք բնակվում են շատ ծանր պայմաններում և կատարում ցածր վարձատրվող աշխատանք, բայց համաձայն են նման կյանքին, քանի որ իրենց հայրենիքում դրանից էլ են զրկված եղել: Նրա խոսքով` «500 էվլեր» թաղամասում յուրաքանչյուր երկրորդը նախիջևանցի է, այնտեղ Նախիջևանից գաղթած արդեն 2000 ընտանիք է բնակվում:«Նախիջևանցիների երեխաները 7 տարեկանից սկսում են աշխատել Ստամբուլում: Նրանք չեն հաճախում դպրոց, քանի որ ծնողները Թուրքիայում բնակության իրավունք չունեն»,-նշել է համայնքի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու