Հանձնաժողովը խնդրում է առաջարկություններն ուղարկել մինչև մայիսի 31-ը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որով բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում է գազի և էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ներկայացնել գրավոր և բանավոր առաջարկությունները, մինչև սույն թվականի մայիսի 31-ը, ժամը 18:00-ը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել էր, որ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը հանրության համար ապահովելու նպատակով՝ սույն թվականի մայիսի 29-ին կազմակերպվելու է աշխատանքային քննարկում: Ցավոք, աշխատանքային քննարկումը չկայացավ, ներկա գտնվող որոշ մասնակիցների ոչ կառուցողական մոտեցումների պատճառով:
Կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, խնդրվում է բոլոր շահագրգիռ կողմերին, նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները, մինչև սույն թվականի մայիսի 31-ը, ժամը 1800, ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22, կամ էլեկտրոնային փոստով՝ [email protected]) կամ դրանց մասին հայտնել, գործող հատուկ բացված հեռախոսային թեժ գծին, հետևյալ հեռախոսահամարով՝ 528 521»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր դահլիճի փոքր լինելու պատճառով հանրային լսումները չկայացան:
Նախորոդող հրապարակումներ`
«Հանգիստ խոսա, քեզ ասում եմ». Ռոբերտ Նազարյանը` Արշակ Սադոյանին. գազի սակագնի վերաբերյալ հանրային լսումները հետաձգվեցին
Գազը չպետք է թանկանա. Ակցիա հանձնաժողովի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա