Դամասկոսը մեղադրում է ԵՄ-ին սիրիական հակամարտության կարգավորումը խոչընդոտելու համար
Սիրիական իշխանությունները մեղադրել են Եվրամիությանը երկրում հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը խոչընդոտելու համար: «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի ԱԳ գերատեսչությունը՝ արձագանքելով երկուշաբթի օրը Եվրամիության խորհրդի կողմից Սիրիայի զենքի առաքման էմբարգոն չերկարացնելու որոշմանը:
Հայտարարության մեջ նշվում է, թե ԵՄ երկրների որոշումը «ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրության, միտված է աջակցելու ահաբեկիչներին»: Դամասկոսն ընդգծում է, թե զենքի մատակարարման արգելքը վերացնելու որոշումը բացասաբար կանդրադառնա ազգային երկխոսության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման վրա:
Միաժամանակ, Միացյալ Նահանգները ևս ողջունել է Եվրամիության որոշումը: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելն հայտարարել է, թե «որոշումը ցույց է տալիս միջազգային հանրության աջակցությունը սիրիական ընդդիմությանը»:
Երկուշաբթի ուշ երեկոյան Եվրամիության երկրները որոշում էին կայացրել չերկարացնել զենքի մատակարարման էմբարգոն սիրիացի ապստամբներին, որի ժամկետն ավարտվում է հունիսի 1-ին: Ամփոփիչ փաստաթղթում նշվում էր, թե անդամ պետությունները 12 ամսով երկարաձգել են տնտեսական, առևտրային և վիզային սահմանափակումները Սիրիայի նկատմամբ, սակայն «ներքին ճնշումների դեմ կիրառվող զենքի, զինամթերքի և տեխնիկայի» մատակարարման ու փոխանցման վերաբերյալ որոշում չի ընդունվել: Այսպիսով, ֆորմալ առումով զենքի մատակարարման էմբարգոն չեղյալ հայտարաված չէ, այն ուղղակի չի երկարացվել: Դա նշանակում է, որ այդ սահմանափակումը կդադարի ուժի մեջ լինել բնական ճանապարհով, երբ հունիսի 1-ին ավարտվի էմբարգոյի ժամկետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու