Իրանի նախագահական ընտրությունների օրերին հնարավոր է, որ երկրի սահմանները փակվեն
Նախագահական ընտրությունների օրերին հնարավոր է, որ Իրանի սահմանները փակվեն:
Այդ մասին իրանական «շոմալխաբար.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Ալի Աբդոլլահին:
Տեղեկատվության համաձայն՝ ԻԻՀ ՆԳ նախարարի տեղակալը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ձեռնարկվելիք անվտանգության միջոցառումներին, տեղեկացրել է, որ այդ օրերին հնարավոր է, որ երկրի սահմանները փակվեն:
Փոխնախարար Աբդոլլահին նշել է, որ այդ մասին արտգործնախարարությանը նախօրոք կտեղեկացնեն, որպեսզի հարևան երկրների հետ ձեռնարկվելիք անրաժեշտ քայլերը կանոնակարգեն:
Նշենք, հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին 8 թեկնածու է մասնակցում: Մայիսի 21-ին ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած որոշմամբ՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցը՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշային լիազորություն չեն ստացել մասնակցելու նախագահական ընտրապայքարին:
Ի տարբերություն Ռաֆսանջանիի և Մաշայիի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի որոշմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզային, Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին և ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը արժանացել են Խորհրդի հավանությանը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
ԻԻՀ հոգևոր առաջնորդ. Ես չգիտեմ, թե ով է լինելու Իրանի հաջորդ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու