Արքայազն Չարլզին հանդիպելու Անդրեաս Ղուկասյանի փորձերն ապարդյուն են անցել
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ քաջատեղյակ աղբյուրների`«քաղաքացիական ակտիվիստները», հիմնականում Անդրեաս Ղուկասյանի շրջապատը, նախորդ շաբաթվա ընթացքում համառ փորձեր էին ձեռնարկում, որպեսզի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով կազմակերպեն հանդիպում և առանձնազրույց Անդրեաս Ղուկասյանի և արքայազն Չարլզի միջև:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ`դրա միջոցով ՀՀ վաստակավոր հացադուլավորը մտադիր էր անել իր PR-ը ու դրանով իսկ քաղաքական և ինչու ոչ, նաև ֆինանսական կապիտալի հարցը լուծել` իր կողմից նախատեսված կուսակցություն ստեղծելու համար: Սակայն բրիտանական կողմը բավականին սառը քաղաքավարությամբ է վերաբերվել այդ ջանքերին»: