Իրանի ԱԳ նախարարը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել
Իրանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր Թեհրանում ավելի քան 40 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ Սիրիայի հարցով տեղի ունեցած համաժողովի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին առաջարկել է խորհրդաժողովի մասնակիցների համաձայնությամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների հետ շփումներ կհաստատի:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ առանց Սիրիայի հակամարտող կողմերի վճառականության, հնարավոր չէ ակնկալել, թե պայթյունները, անմեղ մարդկանց սպանությունները կամ ծայրահեղական խմբերի գործունեությունը կնվազեն:
«Իրանը քննադատում է որոշ երկրների կողմից զինված խմբերին ցուցաբերվող ֆինանսական ու ռազմական աջակցությունը, էթնիկական ու կրոնական խռովություններ առաջացնելը: Այն ուժերը, որոնք կողմ են ժողովրդավարությանը և Սիրիայի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հավակնություն ունեն, ավելի լավ է այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսզի Սիրիայի ժողովուրդը ժողովրդավարական գործընթացների միջոցով, ազատ ընտրություններ անցկացնելով, որոշի իր ապագան»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Դատապարտելով վերջերս Իսրայելի կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և մերժելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում արտաքին ռազմական որևէ միջամտություն՝ Իրանի ԱԳ նախարարը ողջունել է ժնևյան բանակցությունները և սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու