Իվանիշվիլին նախագահին զրկել է ևս մեկ լիազորությունից
Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման Ազգային կարգավորող հանձնաժողովի աշխատակիցների նշանակումն ու աշխատանքից ազատումը մտնում է վարչապետի լիազորությունների մեջ: Համապատասխան ուղղումներ են նախատեսվում Էլեկտրաէներգետիկայի և բնական գազի մասին օրենքում կատարվող փոփոխություններում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվական կայքը:
Ավելի վաղ դա եղել է Վրաստանի նախագահի լիազորությունը: Նա է նշանակել և աշխատանքից ազատել աշխատակիցներին` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Արդեն խորհրդարան մտած օրինագծի հեղինակը Վրաստանի էներգետիկայի նախարարությունն է: Գերատեսչությունը խնդրում է քննարկել օրինագիծն արագացված կարգով:
Փոփոխությունների համաձայն, հանձնաժողովի աշխատակից նշանակելու համար այլևս անհրաժեշտ չի լինի հանձնաժողովի նախագահի կողմից նրան ներկայացնելը, ինչպես պահանջում է գործող օրենքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում