Ոստիկանությունը շուրջ 20 մլն դրամ կփոխանցի կարկուտից տուժած գյուղացիներին
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հանդիպելով Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ, ասել էր, որ այս անգամ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր ձեռնարկելուց:
«Ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել է, որ ոստիկանությունը շուրջ 20 մլն դրամի փոխանցում կկատարի բնական աղետից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: