Ֆլորենտինո Պերես. «Մեսսիի համար կվճարեի ցանկացած չափի գումար»
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրել է, թե ինչու իր թիմում հանդես չեն գա Լիոնել Մեսսին և Նեյմարը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Հասկանում եք, որպեսզի գնեինք Նեյմարին, ստիպված էինք լինելու վճարել 150 մլն եվրո: Մի՞թե դա տրամաբանական է: Այդ գումարով մենք կկարողանանք թիմ հրավիրել բրազիլացու խաղամակարդակի նվազագույնը 2-3 ֆուտբոլիստի:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա եթե արգենտինացու տեղափոխությունը «Ռեալ» գեթ մի փոքր հնարավոր լիներ, ապա առանց մտածելու կհրավիրեի նրան` վճարելով ցանկացած չափի գումար: Բայց նա չի գա «Ռեալ»,- նշել է Պերեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները