Հայաստանի հետ սահմանամերձ թուրքական երկաթուղին վերանորոգվում է
«Ermenihaber.am» լրատվական գործակալության տեղեկացմամբ` վերանորոգվում է Կարսի Աքյաքա շրջանով անցնող Դողուքափը երկաթուղին, որը մինչև հայ-թուրքական սահմանի փակումը (1993թ.) գործել է Ախուրյանի հայկական երկաթուղու հետ միասին:
Երկու երկրների միջև կատարվում էին ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ ասել էր, որ «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն պատրաստ է ապահովվել Հայաստանի ու Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության անխափան աշխատանքը` Դողուքափը-Ախուրյան սահմանային անցակետով:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության` Կարսից առաջադրված պատգամավոր Ահմեթ Արսլանը մեկնել է Կարս` ծանոթանալու Հայաստանի հետ սահմանամերձ Աքյաքա շրջանով անցնող Դողուքափը երկաթգծի վերանորոգման աշխատանքներին:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` թուրք մեջլիսականը, նահանգային խորհրդի նախագահը, կայարանի պետը և արհմիությունների ներկայացուցիչները տեղում հետևել են երկաթուղում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքին: Հստակեցվել է, որ երկաթգծի վերանորոգման աշխատանքները տևելու են 6 ամիս: 44 տարվա շահագործումից հետո ռելսերը դարձել են լիակատար վերանորոգման ենթակա:
Թուրք պատգամավորը նշել է, որ Դողուքափը-Ախուրյան երկաթուղին կարող է վերագործակվել միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը կհանձնվի Ադրբեջանին: Բացի այդ էլ Անկարան որպես այլընտրանք դիտում է Բաքու-Կարս-Թբիլիսի երկաթուղին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու