Ազատամարտիկների խնդիրները հնարավոր է լուծվեն. Նրանք վաղը դարձյալ կհանդիպեն Պնախարարի հետ
Մի քանի շաբաթ շարունակ իրենց սոցիալական պայմաններից դժգոհող և նույնիսկ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկների խնդիրները հանարավոր է առաջիկայում լուծվեն: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2012-ի բյուջեի դռնփակ քննարկումներից առաջ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին:
«Ազատամարտիկների առաջ քաշած պահանջները ներկայացրել ենք կառավարությանը, և կառավարությունը համապատասխան գերատեսչությանը և պաշտպանության նախարարությանը հանձնարարություն է տվել, որպեսզի մենք քննարկենք խնդիրը, որը վերաբերում էր կենսաթոշակների մակարդակին»,- տեղեկացրեց նախարարը:
Նա ասաց, որ ավելի վաղ հանդիպել է նստացույց հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետ ու նրան համապատասխան պարզաբանումներ տվել: «Վաղը հինգ հոգանոց խումբը նորից ներկայանալու է Պաշտպանության նախարարություն: Միասին կքննարկենք և համապատասխան առաջարկություն կներկայացնենք կառավարություն», -հավելեց նախարարը:
Փորձեցինք հստակեցնել` այսինքն լուծում հանրավո՞ր է լինի, Օհանյանը պատասխանեց. «Մեր պետության մեջ, կարծում եմ, համարյա բոլոր այդպիսի բարձրացված հարցերը լուծում ստանում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները