Տ.Սարգսյանը ներկայացրեց հաշվետվությունը. 2012թ-ին գյուղատնտեսական աճը կազմել է 9.3 տոկոս
Ազգային Ժողովում այսօրվանից մեկնարկում են 2012թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները, ըստ ոլորտների, ԱԺ գլխադասային հանձնաժողովներում: Ավանդույթի համաձայն քննարկումների մեկնարկը տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր ելույթում ուրվագծեց անցած տարված պետբյուջեի կատարման հիմնական մեխերը:
Այդպես, 2012 -ն գրանցվել է 7.2 տոկոս տնտեսական աճ: Արձանագրվել է նաև 7.4 տոկոս բյուջեի եկամուտների անվանական աճ, իսկ ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2 տոկոս: Իսկ ահա 12 ամսյա գնաճը կազմել է 3.2 տոկոս:
Վարչապետի խոսքով` տնտեսության չորս հիմնական ճյուղերում գրանցվել են աճի ցուցանիշներ`արդյունաբերության իրական աճը կազմել է 5.7 տոկոս, գյուղատնտեսական աճը՝ 9.3 տոկոս, շինարարության աճը միայն 0.5 տոկոս և ծառայությունները աճել են 8 տոկոսով:
2012թ-ը աչքի է ընկել մի շար բարեփոխումներով.
«Հարկերի ստացման գործընթացի պարզեցում, ներդրողների պաշտպանվածություն, կազմակերպությունների լուծարման , իսկ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումից հանելու գործընթացի պարզեցում և այլն: 2012թ-ին սկսվել է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային կառավարման «մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի ներդրում և այսօր կադաստրի համակարգում գործարքը գրանցվում է առավելագույնը մեկ օրում` նախկինում նվազագույնը յոթ օրվա փոխարեն»,- թվարկեց վարչապետը:
Տ.Սարգսյանը ներկայացրեց նաև պետական բյուջեի պակասուրդը: 2012թ-ի պետբյուջեն կատարվել է 59.9 մլրդ դրամ պակասուրդով՝ շեղումը հիմնականում պայմանավորված է ծախսերի կատարողականով:
Նախորդիվ` Վարչապետ. ՀՀ արտաքին պարտքը կազմում է 3 մլրդ 738 մլն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում