Էկոնոմիկայի նախարար. Պիրատական արտադրանքը մեծ խնդիր է Հայաստանի համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի նախագծով կատարել համապատասխան փոփոխություններ, որով օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին: Ծածկագրերի փոփոխության արդյունքում չձայնագրված օպտիկական կրիչները, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայացված նախագծով, պարտադիր դրոշմավորման ենթակա չեն:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իրականում, պիրատական ապրանքների հաշվառումը բարդ գործընթաց է: «Այսօրվա դրությամբ ես ինքս խնդրին մանրամասն չեմ տիրապետում: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կտեսնենք, թե ինչ հնարավորություններ ունենք և ինչ կարող ենք անել»,- ասաց նա:
Վ.Ավանեսյանը նշեց, որ այս ոլորտում ևս ստվերը բավականին մեծ է և պիրատական արտադրանքը մեծ խնդիր է Հայաստանի համար: «Խնդիրը այսօր կայանում է նրանում, որ օրենքի ընդունումից հետո ձեռներեցները չեն կարողացել ժամանակի ընթացքում իրացնել ձեռք բերված արտադրանքը: Հիմա մենք պետք է գնահատենք, թե դրանք ինչ ծավալների են հասնում»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում