Նիկոլաս Մադուրոն մեղադրել է աջ ուժերին և «ամերիկյան իմպերիալիզմին» իր նկատմամբ «որս սկսելու» մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է աջ ուժերին և «ամերիկյան իմպերիալիզմին» իր նկատմամբ «որս սկսելու» մեջ: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը:
«Աջ ֆաշիստական ուժերը և իմպերիան, հետապնդելով ինձ, փորձում են պարզել՝ որ ուղղությամբ եմ գնում: Այդ պատճառով էլ ես ստիպված եմ պաշտպանվել: Ես պարտավոր եմ պահպանել իմ կյանքը, որպեսզի իրականացնեմ կոմանդանտե Չավեսի և այն մարդկանց հանձնարարությունները, ովքեր ապրիլի 14-ին քվեարկել են իմ օգտին»,- ասել է Մադուրոն:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` նախօրին ելույթ ունենալով Բոլիվար քաղաքում ալյումինի գործարանի աշխատակիցների առջև, Վենեսուելայի ղեկավարը նշել է, որ այդ պատճառով ստիպված է մեծ ուշադրություն դարձնել իր անվտանգությանը:
Հատկանշական է այն փաստ, որ սա Մադուրոյի նմանատիպ առաջին հայտարարությունը չէ:
Մայիսի 3-ին, ելույթ ունենալով մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատակիցների առջև, Մադուրոն մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել էր Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ արևմտյան կիսագնդի հարցերով նախկին տեղակալներ Ռոջեր Նորյեգին և Օտո Ռեյչին:
Հիշեցնենք, Նիկոլաս Մադուրոն նախագահ է ընտրվել այս տարվա ապրիլի 14-ին կայացած ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 50.7 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու