Թուրքական իշխանությունները ֆինանսավորում են, որպեսզի ուդի հայտնի հայ վարպետը վերադառնա Թուրքիա
Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» լրատվական գործակալությունը, Թուրքիայում ծնված, բայց արդեն 21 տարի ԱՄՆ-ում բնակվող հայտնի ուդի վարպետ, ազգությամբ հայ Երվանդ Բոսթանջըն պատրաստվում է վերադառնալ ծննդավայր Դիարբեքիր: Վերադարձի համար նախանշված է հունիսի 20-ը: Բոսթանջըի տեղափոխության ծախսերը հոգալու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Նշվում է, որ նա Դիարբեքիր կմեկնի հունիսի 20-ին: Մինչ այդ հայ երաժիշտը գրող Շեյմուշ Դիքենի հետ այցելության է գնացել Փարիզում գտնվող Ահմեթ Քայայի, Յըլմազ Գյունեյի շիրիմներին, ինչպես նաև Բրյուսելում ամփոփված հայ երգիչ Արամ Տիգրանի շիրմին: Նշենք, որ առավելապես քրդալեզու երգերով հայտնի Արամ Տիգրանն իր կտակում ցանկություն էր հայտնել, որ իրեն թաղեն Դիարբեքիրում, բայց նրա ցանկությունը մերժվել էր` Թուրքիայի քաղաքացիություն չունենալու պատճառաբանությամբ:
Երվանդ Բոսթանջըն հանգուցյալ արվետսագետների շիրիմներին ուդ է նվագել, հայերեն, քրդերեն և թուրքերեն լեզուներով պանդխտության և հայրենիքի կարոտին նվիրված երգեր կատարել:
Երվանդ Բոսթանջըն տեղեկցրել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի փոխհյուպատոս Նիհաթ Գյուլը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի խորհրդական Իբրահիմ Սարըթաշըն Լոս Անջելեսում գտնվող իրենց տուն են այցելել և իրեն ճաշի հրավիրել: Իսկ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Երվանդ Բոստանջըյին խոստացել է աշխատանքի տեղավորել Դիարբեքիրում գործող Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում