Առաջիկայում սահմանադրական բարեփոխումների գործընթաց կսկսվի
Դեռևս 2006-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական հանրաքվեով, որով բավականին մեծ լիազորություններ տրվեցին վարչապետական ինստիտուտին, Հայաստանը դե յուրե սկսեց տանել կիսանախագահական երկրի ճանապարհով: Վերջին փոփոխությունը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ինստիտուտի ստեղծումը, այդ ծրագրի շարունակությունն է: Ըստ լավատեղյակների` առաջիկա 2-3 տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների գործընթաց կսկսվի: Որոշակի փոփոխությունների շարքում է նաև փոխվարչապետների ինստիտուտի ներդրումը. նախնական պլանավորմամբ` կլինեն 3 փոխվարչապետներ` ուժային, տնտեսական և սոցիալական ոլորտները համակարգող:
«Հիշեցնենք` այսօր ուժային ոլորտների համակարգումը գտնվում է նախագահի իրավասության ներքո: Նկատենք, որ Տիգրան Սարգսյանն էլ այս տարիներին ձեռքերը ծալած չի նստել` նա իր «տակ» է տեղավորել տարբեր նախարարությունների ԾԻԳ-երը, բոլոր նախարարություններում աշխատակազմերի ղեկավարներ է նշանակել իր մարդկանց և հիմա էլ տեսչություններն է դուրս բերում նախարարությունների ենթակայությունից: Գուցե այս ամենը կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու նախապատրաստություններ են»,-գրել է «Հրապարակ»-ը: