«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»` Մարսելում
Հունիսի 17-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարությունը «Terre d` Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի, Մարսելի փոխքաղաքպետ Դիդիե Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի և Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանի հետ համատեղ Մարսելում կազմակեպելու է «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»:
Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագրի շրջանակներում կկայանա «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի և Անրի Վերնոյի անվան հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: Շառլ Ազնավուրին կշնորհվի Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում: Կազմակերպվելու են գրքերի շնորհանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ: Տեղի կունենա Արցախին նվիրված քննարկում: Հայաստանի տուրիզմի օրվա շրջանակներում կներկայացվի ցուցադրություն՝ նվիրված ՀՀ մարզերին:
Տեղի կունենա հայկական ավանդական ճաշատեսակների ցուցադրություն և համտես, կներկայացվեն Հայաստանի գարեջրի գործարանի ապրանքատեսակները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում