Մ. Փանջիկիձե. «Մենք, Ռուսաստանից ավելի դրական քայլեր էինք ակնկալում»
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, այսօր մեկնաբանելով ռուս սահմանապահների կողմից Ցխինվալիի շրջանում փշոտ մետաղալարերի անցկացումը, հայտարարել է , որ Թբիլիսին ավելի դրական քայլեր էր ակնկալում Մոսկվայից,: Այս մասին է հաղորդում «Նովոստի Գռուզիա» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ ռուս սահմանապահները Գորիի շրջանի Դիցի գյուղի շրջակայքում՝ Ցխինվալիի շրջանի հարևանությամբ, փշալարեր են տեղադրել:
«Մենք, Ռուսաստանից ավելի դրական քայլեր էինք ակնկալում: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Մենք հանդիպումներով ծանրաբեռնված ամիս ունենք. հունիսի 5-ին Պրահայում հանդիպում է սպասվում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև, իսկ հունիսի 26-ին՝ Ժնևյան բանակցություններ։ Հանդիպումներից հետո ավելի պարզ պատկեր կունենանք»,- նշել է Փանջիկիձեն։
Աղբյուրի փոխանցմամբ, Ցխինվալիի շրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փանջիկիձեն այսօր հանդիպելու է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու