Պատգամավորից վիրավորված Մոսկվայի տան տնօրենն այսօր հուզական վիճակում է եղել
Այսօր Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի հերթական նիստում պարզաբանումներ տալու հերթը Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանինն է եղել: Էթիկայի հանձնաժողովի անդամ, հարցով զեկուցող նշանակված Թևան Պողոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ հանձնաժողովականներն այսօրվա նիստում լսել են տիկին Թյությունջյանին, որն այսօր հուզված ու զգանցմունքային վիճակում է եղել: «Նա տվեց պարզաբանումներ կատարվածի վերաբերյալ, և մենք առաջիկայում հավանաբար որոշում կկայացնենք», -ասաց Թևան Պողոսյանը` նկատելով, որ այս պահին որևէ դիրքորոշում կամ կարծիք հայտնել չի կարող:
Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովի նախորդ նիստում պարզաբանումներ էր տվել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը վիրավորվել էր ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի խոսքերից և դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Նրա ներկայացմամբ, ինքն իր նամակում գրել էր հետևյալը.
«Հայտնում եմ Ձեզ, որ 18.04-ին հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսի պատգամավորների տեսնել. Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»:
Նաիրա Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը բավական հանգիստ է խոսել տնօրենի հետ և ասել էր, որ միջնորդելու է, որպեսզի Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվեն դռնբաց:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովում հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ էր նշանակվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նախորդող հրապարակումներ. ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դեռ քննում է Կարապետյան-Թյությունջյան վեճը
«Մոսկվայի տան» տնօրենը ներկայացրեց մանրամասները. Չէի ցանկանա Հայաստանում այդպիսի պատգամավորների տեսնել
ՀԱԿ խմբակցության պատգամավորը պաշտպանում է ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին (տեսանյութ)
Նաիրա Կարապետյանը կմիջնորդի, որ Էթիկայի հանձնաժողովն իր հարցը քննի դռնբաց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները