Իրավունք 18:56 30/05/2013

«Իդեալ»ից դժգոհող կնոջը բռնությամբ չեն տեղափոխել հոգեբուժարան. Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 70-ամյա Ամալյա Նազարեթյանին, որը դժգոհել էր «Իդեալ» խանութի սեփականատերերի գործողություններից, Ավանի հոգեբուժարան տեղափոխելու կապակցությամբ վերջին օրերին տարածված իրարամերժ տեղեկությունների կապակցությամբ Ոստիկանության լրատվական ծառայությունն այսօր պարզաբանում է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Վերջին օրերին զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի 152 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին ոստիկանների և հոգեբույժի մասնակցությամբ բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան, քանի որ տվյալ շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի տնօրինությունը ցանկացել է շինարարական փոփոխություններ կատարել, ինչին դեմ է եղել Ա.Նազարեթյանը: 

Հրապարակումներից մեկում նշվել է նաև, որ դրանից օրեր առաջ համայնքային ոստիկանության ծառայողը մոտեցել է նրա հարևաններից մեկին և հորդորել, որ նա ստորագրի մի թղթի տակ` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի, սակայն վերջինս և նույն շենքի մյուս բնակիչները հրաժարվել են ստորագրել:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը. 2013 թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գործող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցների կոլեկտիվ դիմումն այն մասին, որ իրենց սրճարանի հարևանությամբ գտնվող Կոմիտաս 56 շենքի բնակիչ Ամալյա Նազարեթյանը պարբերաբար այցելում է սրճարան և հաճախորդների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնում իրենց հասցեին` խանգարելով սրճարանի բնականոն աշխատանքը:

Դիմումատուները խնդրել են ձեռնարկել միջոցներ` վերջինիս հոգեկան վիճակը պարզելու համար, քանի որ նրա մոտ նկատվում են տարօրինակություններ և շեղումներ: Հիշյալ դիմումի կապակցությամբ նյութերի նախապատրաստումը հաձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս բացատրություններ է վերցրել «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից, ովքեր պնդել են դիմումում նշված հանգամանքները: Հիշյալ շենքի բնակիչներ Գ. Հ.-ն և Մ. Թ.-ն բացատրություններով հայտնել են, որ իրենք երբևէ չեն շփվել Ա.Նազարեթյանի հետ և նրա հոգեկան վիճակի վերաբերյալ միայն կարող են նշել, որ վերջինս դրսևորել է տարօրինակ վարքագիծ: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջների համաձայն` Ա.Նազարեթյանի հոգեկան վիճակը հետազոտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից միջնորդություն է արվել առողջապահական մարմիններին:

Միջնորդության կապակցությամբ 2013 թ. մայիսի 13-ին Ա.Նազարեթյանի բնակարան է այցելել շտապօգնության համապատասխան խումբը` հոգեբույժի գլխավորությամբ: Վերջինիս խնդրանքով հիշյալ բնակարան է այցելել նաև համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա.Բարբարյանը` հասարակական կարգի ապահովման համար: Նա կանգնել է բնակարանի մուտքի դռան մոտ, իսկ հոգեբույժը շուրջ 1 ժամ 30 րոպե Ա.Նազարեթյանի հետ զրուցելուց հետո որոշում է կայացրել նրան տեղափոխել ՀՀ ԱՆ Ավանի հոգեբուժական կլինիկա` ստացիոնար հետազոտման ենթարկելու համար: 

Հոգեբույժի և նրա հետ բնակարան այցելած բուժաշխատողների ուղեկցությամբ Ա.Նազարեթյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, իսկ ոստիկանության ծառայողը նշված վայրում ընդամենը պահպանել է հասարակական կարգը և որևէ կերպ չի միջամտել բուժաշխատողների գործողություններին:

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վարդան Հովհաննիսյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանը նույնաբովանդակ բացատրություններով պնդել են վերոգրյալը և հավելել, որ դիմումի վերջնական ընթացքը լուծելու համար զանգահարել են ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, որտեղից տեղեկացրել են, որ համապատասխան բժշկական հանձնաժողովի և դատարանի որոշմամբ Ա.Նազարեթյանի նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում: Վարդան Հովհաննիսյանը և Արարատ Բարբարյանը նշել են, որ իրենք ղեկավարվել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջներով և սահմանված կարգով միջնորդություն են արել առողջապահական մարմիններին` Ա.Նազարեթյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Բացի այդ, նշել են, որ ոստիկանության որևէ ծառայող Կոմիտաս 56 շենքի որևէ բնակչի չի հորդորել թղթի տակ ստորագրել` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներ Գ. Չ.-ն և Ն. Ա.-ն նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնին հասցեագրած դիմումը գրել են ինքնակամ, այդ հարցում ոչ ոք իրենց չի ուղղորդել և դիմումը նպատակ է հետապնդել կանխելու Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը, քանի որ նրա մոտ նկատել են հոգեկան շեղումներ: Հավելել են, որ իրենք «Իդեալ» խանութի տնօրինության և աշխատակիցների հետ որևէ առնչություն չունեն և վերոհիշյալ դիմումը գրելու համար վերջիններիս կողմից որևէ միջամտություն չի եղել:

Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի բնակիչ Մ. Թ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը իրենց շենքի բնակիչ է, սակայն ինքը որևէ շփում չի ունեցել նրա հետ, ուստի չի կարող նրա վարքագծի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել: Հավելել է, որ ինքը երբևէ չի լսել, որ «Իդեալ» խանութի տնօրինության կամ աշխատակիցների ու Ա.Նազարեթյանի միջև եղած լինեն տարաձայնություններ: Նշել է, որ ոստիկանության որևէ ծառայող իրեն չի հորդորել ինչ որ թղթի տակ ստորագրել` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:

Նշված հանգամանքները հաստատվել են Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի այլ բնակիչների հետ անցկացված զրույցներով, ովքեր հրաժարվել են գրավոր բացատրություններ տալ և պատճառաբանել, որ իրենք արդեն հոգնել են Ա.Նազարեթյանի հետ կապված հարցի քննարկումից, քանի որ ամբողջ օրը լրագրողները նույն հարցի կապակցությամբ հեռախոսազանգերով և այցելություններով անհանգստացնում են իրենց:

Ի դեպ, նշված հասցեի երկու բնակիչներ դեռևս 2011 թ. մարտի 18-ին դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին` մտահոգություն հայտնելով իրենց հարևանուհու տարօրինակ վարքի կապակցությամբ:

ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի հերթապահ բժիշկ Գ. Բ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը ներկայումս գտնվում է իրենց կլինիկայում, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում:
Ամալյա Նազարեթյանի բուժող բժիշկ, ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի 3-րդ բաժանմունքի բժիշկ Գ. Փ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը 2013 թ. մայիսի 13-ին շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել է իրենց կլինիկա` «Սուր հոգեշարժական գրգռվածություն» նախնական ախտորոշմամբ: 2013 թ. մայիսի 14-ին Ա.Նազարեթյանը զննվել է բժշկական հանձնաժողովի կողմից, նա եղել է խիստ լարված, ագրեսիվ, փորձել է հարվածել բուժաշխատողներին, հայհոյել է և արտահայտել թունավորման հայցամոլական զառանցական մտքեր ու թշնամաբար է տրամադրված եղել շրջապատի նկատմամբ:

Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն` Ա.Նազարեթյանը հոգեկան վիճակով համարվել է իր և շրջապատի նկատմամբ վտանգ ներկայացնող հիվանդ, ուստի ստացիոնար բուժման կարիք է ունեցել: Քաղաքացի Ա.Նազարեթյանին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու նպատակով կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանը դիմել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, 2013 թ. մայիսի 18-ին վճիռ է կայացրել Ա.Նազարեթյանին ենթարկել հիվանդանոցային հարկադիր բուժման` ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ում:

Բժիշկ Գ. Փ.-ն հավելել է, որ Ա.Նազարեթյանն իրենց կլինիկայում հաշվառված չի եղել և կհաշվառվի կլինիկայից դուրս գրվելուց հետո: Նա նշել է նաև, որ որևէ մեկն իրենց չի ուղղորդել, չի խնդրել, որ Ա.Նազարեթյանին ընդունեն իրենց կլինիկա, այլ իրենք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց պարտականությունները: Ա.Նազարեթյանը հիշյալ կլինկա ընդունվելիս ու դրանից հետո երբևէ չի հայտնել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին: Բժիշկն ավելացրել է, որ Ա.Նազարեթյանը դեռևս գտնվում է հոգեշարժական գռգռվածության վիճակում, արտահայտում է զառանցական մտքեր և չի կարող բացատրություն տալ:

Բացատրությանը կից բժիշկը ներկայացրել է դատարանի վճռի և իրենց կողմից կազմված եզրակացության պատճենները:
Համաձայն նշված վճռի՝ Ա.Նազարեթյանը հայտարարել է, որ իր բնակարանի հարևանությամբ գտնվող սրճարանի աշխատակիցները բժիշկ Գ. Փ.- ի ընկերներն են և վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` իրեն տեղափոխել են հիվանդանոց: Այդ նույն սրճարանի աշխատակիցները բազմիցս փորձել են իրեն թունավորել:

Հարկ է նշել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի վերոհիշյալ աշխատակիցների կողմից ոստիկանության Արաբկիրի բաժնին նախկինում ևս 2 դիմումներ են հասցեագրվել` Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը կանխելու համար: Դրանց կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Նազարեթյանը պարտավորվել է այլևս չանհանգստացնել սրճարանի աշխատակիցներին:

Իր հերթին Ա.Նազարեթյանը տարբեր ժամանակահատվածներում տարբեր բնույթի 3 դիմում է հասցեագրել ոստիկանության Արաբկիրի բաժին` օլիգարխների կողմից իր տունը վերցնելու, իր բնակարանից գողություն կատարելու և իրենց շենքի բակում կայանված ավտոմեքենաների կողմից իր անդորրը խանգարելու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել, ուստի դրանք եզրակացությամբ կցվել են կարգագրին:

Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ զանգվածային լրատվության միջոցներում նշված հանգամանքները չեն հաստատվել: Ա.Նազարեթյանին ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տեղափոխելիս ոստիկանության Արաբկիրի բաժնի որևէ ծառայողի կողմից նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել, իսկ ոստիկանության ծառայող Ա.Բարբարյանի ներկայությունը հասարակական կարգն ապահովելու նպատակ է հետապնդել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները կարգապահական բնույթի խախտումներ թույլ չեն տվել, ուստի նպատակահարմար է ուսումնասիրության արդյունքները թողնել անհետևանք` առանց ծառայողական քննություն կատարելու»:

Հարակից հրապարակումներ. 70-ամյա կնոջը հոգեբուժարան տեղափոխելը օրինական է եղել. Ոստիկանապետը` «Իդեալի» դեմ բողոքող կնոջ մասին

«Իդեալ»-ի դեմ պայքարող կինը մինչ այդ հաշվառված եղել է Ավանի հոգեբուժարանում. ՄԻՊ աշխատակիցներն այցելել են նրան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}