Ադրբեջանում Իրանի դեսպան. Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենակարճ ժամկետում կլուծվի
Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենակարճ ժամկետում կլուծվի:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Իրանի դեսպանը, ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, այն հարցին, թե հայ-իրանական հարաբերությունները որքանո՞վ են ազդում իրանաադրբեջանական հարաբերությունների վրա, մասնավորապես պատասխանել է. «Իրանն ու Հայաստանը ունեն բարիդրացիական հարաբերություններ: Ինչպես որ հակված ենք ընդլայնել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, այնպես էլ ցանկանում ենք Հայաստանի հետ զարգացնել մեր հարաբերությունները»:
Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը նշել է. «Իրանը ԼՂ հակամարտության հարցում պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենակարճ ժամկետում կլուծվի: Հակամարտության ձգվելը տարածաշրջանի խաղաղության և կայունության օգտին չէ: Իրանը՝ որպես Չմիավորման շարժման նախագահ և տարածաշրջանի ազդեցիկ երկիր, պատրաստ է ԼՂ հակամարտության վերաբերյալ ներկայացնել իր առաջարկները»:
Նախորդող հրապարակում՝
ԼՂ հարցում Իրանի միջնորդական առաքելությունն ու Շուշիի ազատագրումը. իրանագետի դիտարկումները