Արցախում ճգնաժամային կառավարման կենտրոն կբացվի
Այս տարի Արցախում տեղի կունենան հայ փրկարարների համատեղ վարժանքներ և համատեղ քայլեր կձեռնարկվեն՝ ճգնաժամային կառավարման կենտրոն բացելու ուղղությամբ: Այս մասին ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ համատեղ խորհրդակցության ժամանակ հստակեցվել են հետագա համագործակցության հետագա քայլերը, մասնավորապես՝ ճգնաժամային համատեղ կառավարման ուղղությամբ:
«Մենք այստեղ ունենք ճգնաժամային կառավարման կենտրոն, երկրորդ կենտրոնը կառուցելու ենք Արցախում: Երեք-չորս ամսվա ընթացքում Արցախի բոլոր հրշեջ մասերից և վարչություններից մեզ հետ օնլայն կապի մեջ կլինեն»,- ասաց նա, կարևորելով այս տարվա ընթացքում նաև Արցախում համատեղ ուսումնավարժություններ անցկացնելը:
Իր հերթին՝ ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Հարությունյանը ևս խիստ կարևորեց համատեղ աշխատանքը, շեշտելով, որ ՀՀ ԱԻ նախարարությունն այսօրվա իր ցուցադրությամբ կրկին ապացուցեց բարձր պատրաստվածությունը: Նշելով, որ ԼՂՀ փրկարար ծառայության համակարգի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս լուծել կառույցի առջև դրված խնդիրները, նա շեշտեց, որ Արցախի փրկարարական համակարգի տեխնիկական հնարավորությունների բարձրացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության քայլերն էլ ավելի են ուժեղացնում երկու հանրապետությունների անվտանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են