Մայիսին սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ
2013թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.1% և 0.5%-ով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2013թ. մայիսին 2012թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`106.5%, ոչ պարենային ապրանքներինը` 105.0%, ծառայությունների սակագներինը` 102.8%, իսկ հունվար-մայիսին 2012թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 103.6%, 103.8, 105.4 և 102.4 %:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2013թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 0.8-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում), իսկ մյուս 2-ում գրանցվել է 0.1-0.2% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում