Dorians-ը հիշեցնում է. Վաղը Կասկադում կկայանա բացօթյա անվճար համերգ
Վաղը` հունիսի 1-ին, Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Այն կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Dorians-ի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:
Գոռ Սուջյանը, Գագասը, Արման Պահլևանյանը, Արման Ջալալյանը և Էդգար Սահակյանը հուսով են վաղը Կասկադում հանդիպել իրենց երկրպագուներից շատերին.
«Եվրատեսիլից վերադառնելուց հետո դեռ առիթ չենք ունեցել շփվել մեր երկրպագուների հետ, որոնց շատ ենք կարոտել և որոնց անչափ շնորհակալ ենք աջակցության համար: Հուսով ենք, որ Եվրատեսիլի շնորհիվ Հայաստանում ձեռք ենք բերել նաև նոր երկրպագուներ, որոնք վաղը առաջին անգամ կգան մեզ «կենդանի» լսելու, և դա շատ պարտավորեցնող է: Ուրախ ենք նաև, որ ելույթ ենք ունենալու երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ և կփորձենք մեր երգերով վարակել նաև Կասկադում ներկա երեխաներին», - ասել են Dorians-ի անդամները:
«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից», - ասված էր մայիսի 25-ին Dorians-ի տարածածհաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում