Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակությանը հաջողվել է օրակարգից հանել ադրբեջանցիների առաջարկած 14 հակահայկական նախագծերը
Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է. «Բրյուսելում ընթացող եվրանեսթյան այս համաժողովն ամենաարդյունավետն էր մյուս բոլորից, մեզ հաջողվեց ադրբեջանցիների երկնած 14 հակահայկական նախագծերը հանել օրակարգից, այդ թվում` Սարսանգի ջրամբարին վերաբերող: Իսկ արդեն հաջորդ տարի`աշնանը, «Եվրանեսթ»-ը կգումարվի Երևանում»:
Հարցին՝ արդյոք ադրբեջանական պատվիրակությունը կգա՞ Հայաստան` մասնակցելու համաժողովին, Ա. Զաքարյանը պատասխանել է. «Կարծում եմ` այո»:
Հիշեցնենք, որ 2012-ի ապրիլին, Ադրբեջանում ընթացող «Եվրանեսթ»-ի 2-րդ համաժողովին հայաստանյան պատվիրակությունը մասնակցել էր: