Սլավոնական համալսարանի ռեկտորը «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ: Արմեն Դարբինյանը, որպես «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի անդամի ընտրությունը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, սակայն պաշտոնական տեսք է ստացել երեք օր առաջ:
Ներկայումս «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհուրդը ունի 5 անդամ, որոնցից միայն Արմեն Դարբինյանն է ազգությամբ հայ, մնացած անդամները ռուսներ են: Արմեն Դարբինյանի նշանակումը`վերջին մեկ ամսում «ԱրմենՏել»-ում արդեն թվով երրորդ առանցքային կադրային փոփոխությունն է: Մայիսի սկզբին «ԱրմենՏել»-ի նոր գլխավոր տնօրեն նշանակվել է Անդրեյ Պյանախինը: Տասը օր առաջ էլ ֆիքսված կապի բլոկի նոր տնօրեն նշանակվել է Անդրեյ Պոնոմարյովը: