Կառավարության ծրագրի հասցեին հնչեցրած քննադատությունները թանկ են նստել ՀԱԿ-ի վրա
ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների սուր քննադատական ելույթները բավական թանկ են նստել ընդդիմության վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է պատժել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությանը՝ նրանց պատգամավորներին չընդգրկելով միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմում, գործուղումների մեկնող խմբերում։ Ընդ որում, ընդգծված բացասական վերաբերմունքը հենց ՀԱԿ խմբակցության պատգամավորների հանդեպ առավել քան նկատելի է, որովհետև թեև ՀԱԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, սակայն նրա պատգամավորները գրեթե չեն մեկնում գործուղումների, փոխարենը ՀՀԿ խմբակցությունից միանգամից մի քանի հոգի է ընդգրկվում պատվիրակությունների կազմում: