ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը ԼՂ հարցով հայտարարություն է ընդունել
Երևանում այսօր տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: Հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը վեր է Եվրոպայի խորհրդի լիազորությունների շրջանակներից: «Այս համատեքստում մենք արտահայտում ենք մեր մեծ աջակցությունը հիմնախնդրի լուծման մանդատն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելու համար», -նշվում է հռչակագրում:
Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության հնարավորությունները, որպես ԵԽ երկու անդամներ, հասնել հաշտեցման, ինչպես նաև արագացնել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:
Վեհաժողովը պատրաստ է անել ամեն ինչ խորհրդարանական դիվանագիտության միջոցով արագացնել բանակցությունները և փոխվստահություն հաստատել երկու անդամ երկրների խորհրդարանականների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են