Առանց ծխախոտի համաշխարհային օրն է. ՌԴ-ում տարեկան մահանում է 400 հազար ծխող
Աշխարհում այսօր նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որը հռչակվել է 1988թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Օրվա հիմնական խորհուրդն է` թողնել վատ սովորույթը և չթունավորել ոչ սեփական, ոչ էլ շրջապատի առողջությունը:
Ի դեպ, ՌԴ-ում վաղվանից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենքը, որն արգելում է ծխելը հասարակական վայրերում, անգամ աշխատավայրերում: ՌԴ սոցիոլոգների տվյալների համաձայն, ռուսաստանցիների 1/3-ը ծխում է` չափահաս բնակչության 35 տոկոսը, ընդ որում ամեն հինգերորդը օրրական նվազագույնը մեկ տուփ է ծխում:
Ընդհանուր առմամբ տարեկան Ռուսաստանում ծխելու հետ կապված առողջական խնդիրների հետևանքով մահանում է 400 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու