Սաակաշվիլիին հնարավոր է հարցաքննեն
Վրաստանի օրենքները թույլատրում են նախագահ Սաակաշվիլիին հարցաքննության կանչել հատուկ ծառայություններին հատկացված միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով: Այս մասին ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Փետրվարից պետական պահպանության ծառայությունը չի ենթարկվում նախագահին, այն կառավարության ենթակայության տակ է: Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Վրացական երազանքի» պատգամավորներից մեկը ավելի վաղ լրագրողներին ասել էր պետական պահպանության ծառայության ծախսերի հաշվետվությունների մասին: Դրանց համաձայն Սաակաշվիլին 2009 և 2012 թվականներին վիրահատվել է արտասահմանյան կլինիկաներում, իսկ 2010-ին պետական պահպանության ծառայությունը Սաակաշվիլիի համար շուրջ 6 հազար ֆունտ սթեռլինգով մի նկար էր գնել: Նախագահի աշխատակազմն առայժմ չի մեկնաբանել գլխավոր դատախազության և պատգամավորի հայտարարությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու