Հասարակություն 18:56 31/05/2013

Մեկ օր «ՍՕՍ մանկական գյուղում».... ուր երեխաները ջիգյարով «մամա» են ասում

Հեղինակ` Լիա Խոջոյան

Առաջին տպավորությունը, որ ստանում ես Աբովյանի «ՍՕՍ մանկական գյուղի» միշտ բաց դարպասներից ներս մտնելուն պես հանգստությունն է. կանաչի մեջ թաղված փոքրիկ առանձնատները աչքի են ընկնում մաքրությամբ ու կոկիկությամբ, մարզադաշտում երեխաները ֆուտբոլ են խաղում, աղջիկները այստեղ-այնտեղ ծառի տակ «քչփչում», «ՍՕՍ մայրիկներն» էլ համեղ ճաշ պատրաստելու գործընթացը ընդմիջում են դուրս գալով ու երեխաներին «աչքի տակով հետևելով»: Մի խոսքով` ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ եղել է ավանդական հայկական ընտանիքներում միակ տարբերությամբ` ընտանիքները կենսաբանական չեն:

«ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը հիմնադրվել է 1949թ-ին Ավստրիայում և այժմ գործում է աշխարհի 132 երկրներում: Ընտանիքների ամրապնդման այս ծրագիրը օգնության ձեռք է մեկնել ավելի քան 300 հազար մարդու ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում մեկնարկել է 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո` «ՍՕՍ»-ը ավելի քան 250 երեխայի համար ընտանիք է եղել այս 23 տարիների ընթացքում: Աբովյանի այս «մանկական գյուղում» այսօր բնակվում է 2-14 տարեկան 64 երեխա, որոնք ինչ-ինչ պատճառներով զրկվել են խնամքից: Ինչպես և Հայաստանի նմանատիպ այլ հաստատություններում, այստեղ մեծ է նաև այն երեխաների թիվը, որոնք ունեն ընտանիք ու ծնողներ, սակայն սոցիալական ծանր պայմանները նրանց ընտանիքից դուրս են հանել: Ամեն ընտանիքում ապրում է 6-7 երեխա` աղջիկ-տղա, որոնք հաճախում են մանկապարտեզ, սովորում հանրակրթական դպրոցում, ուր ամեն առավոտ նրանց տեղափոխում է գյուղի հատուկ ավտոբուսը: 15 տարեկանից հետո երեխաները տեղափոխվում են Երևանում գործող երիտասարդական տներ, որտեղ ապրում են երեք տարի ու շարունակում մնալ կազմակերպության ուշադրության և հոգածության ներքո, երեք տարի անց էլ արդեն լիարժեք ինքնուրույն կյանք սկսում` կազմակերպությունը աջակցում է մասնակիորեն, ու կապն էլ «ՍՕՍ»-ի հետ չեն կորցնում` արդեն ընտանիք կազմած (ամուսնություններ եղել են նաև «ՍՕՍ»-ի երեխաների միջև), թոռներով, խնամիներով ու մեծ պլաններով հաճախում են իրենց «ՍՕՍ մայրիկներին» ու, փաստորեն, հայրենի օջախ:

Երեխաների պաշտպանության օրվա առիթով «ՍՕՍ մանկական գյուղն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. գյուղի տնօրինության և ՄՒՊ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Տնօրենը  նաև ներկաներին պատմեց գյուղի պատմությունը ու նշեց, որ նման հաստատության անհրաժեշտություն առաջ է քաշվել երկրաշարժից հետո, սակայն ժամանակի ընթացքում, պայմաններից դրդված, երեխաների կարգավիճակները փոխվեցին և այսօր ավելի շատ են ծնող ունեցող երեխաները, քան երկկողմանի ծնողազուրկները.

«Այս պահին ապրում է 64 երեխա` 11 ընտանիքներում, նրանցից 10-ը օգոստոսի վերջին կտեղափոխվի երիտասարդական տներ: Մեր հիմնական տարողությունն էլ 72-ն են: Երեխաներին մեզ մոտ ուղեգրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,- տեղեկացրեց տնօրենը ու նաև հավելեց, որ խնամքը իրականացվում է ընտանեկան տիպի, ինչով և «ՍՕՍ»-ը տարբերվում է հայաստանյան բոլոր այլ կառույցներից և համարվում են խնամատար ընտանիքի տեսակ: Երկու տարի առաջ էլ վերջապես գյուղին շնորհվեց «ընտանեկան տիպի մանկատուն» դասակարգումը, թեև.

«Մեզ մանկատուն բառը այնքան էլ դուր չի գալիս, որովհետև մենք ընտանեկան միջավայրի ենք ձգտում ու ստեղծում այն»,- հավելեց նա:

Տնօրենը տեղեկացրեց նաև, որ իրենք պատրաստ են երեխաներին ընդունել նաև կարճաժամկետ` 2-3 ամսով, այն դեպքերում, երբ երեխան ճգնաժամային իրավիճակում է հայտնվել: Այդ ժամանակահատվածում կապահովվի երեխայի խնամքը, կիրագործվի նրա կրթական և առողջական իրավունքը: Իսկ եթե ընտանեկան խնդիրները չհարթեն ու այնպես ստացվի, որ երեխան չի կարող այլևս վերադառնալ կենսաբանական ընտանիք, ապա հնարավոր է երեխային տեղավորել գյուղի սոցընտանիքում:

«Երեխաների իրավունքների ու պաշտպանության մասին հիշում են տարվա մեջ միայն հատուկ օր ու դրանից հետո մոռանում: Սակայն ես տեսնում եմ, որ այստեղ աշխատող մարդիկ երեխաների իրավունքները պաշտպանում են ամեն օր, ամեն ժամ»,- իր խոսքում նշեց Կարեն Անդրեասյանը` ընդգծելով, որ ցավոք, Հայաստանում շատ ու շատ երեխաներ իրենց հարազատ ընտանիքներում ապրում են վատ պայմաններում:

Ինչպես և ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առկա են երեխայի իրավունքի ոտնահարման տարբեր տեսակներ` բռնություն, սեռական ոտնձգություն, երեխայի համար կրթական կամ այլ իրավունքների իրագործման բացակայություն և այլն.

«Ես շատ կուզեի, որ հունիսի մեկը մեզ համար կարևորվեր ոչ միայն մեր սեփական երեխաներին մի փոքր տոնական տրամադրությամբ ապահովելով, այլև մտածեինք ուրիշի երեխաների մասին, հատկապես այն, որոնց ծնողները չեն կարող մտածել իրենց իսկ երեխաների մասին»,- ասաց նա ու հերթական անգամ կրկնեց, որ երեխաների պաշտպանությունը մեզանում սկսվում է ծնողազուրկ երեխաներից և ծնողական խնամքի կարոտ երեխաներից:

Նշենք, որ երկու տարի առաջ իր հյուրընկալ դռները բացեց Հայաստանում երկրորդ «ՍՕՍ մանկական գյուղը» Իջևանում: Ինչպես և Աբովյանում, այստեղ կառուցված բնակարանները ևս նախատեսված են 6-7 երեխաներով ընտանիքների համար և նույնպես ապահովված կենցաղային անհրաժեշտ բոլոր պայմաններով...

«ՍՕՍ մանկական գյուղի» «մայրիկները» ապրում են այստեղ տարիներով, դաստիարակում ու խնամում ուրիշ մայրերի երեխաների: Այստեղ սեփական ընտանիք ունեցող կանայք չեն աշխատում:
Իրինան, որ գյուղում արդեն 10 տարի է, այժմ իր ընտանիքում խնամում է 4 երեխաների, նրանցից մեկը առողջական խնդիրներ ունի, բայց ամենաաշխույժն է ոչ միայն ընտանիքում, այլև ողջ գյուղում: Իրինայի խոսքով, գյուղի առանձնահատկությունն այն է, որ ընտանիքներում երբեք չեն դադարում խոսել կենսաբանական ծնողների մասին, երեխաները տեղյակ են իրենց ծնողներից, կապը պահվում է, եթե մյուս կողմը նման ցանկություն է հայտնում: Բայց մայր երեխաների համար ժամանակի ընթացքում հենց նրանք են դառնում, որովհետև իրենք են անքուն գիշերներ անցկացնում հիվանդ երեխաների անկողնու մոտ, նրանց համար ճաշ պատրաստում ու ուրախանում ամեն ձեռքբերման վրա: Այդ իսկ պատճառով ջիգյարով արտաբերած «մամա»-ն այստեղ արտառոց բան չէ ....

 

  

 

 

 

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}