Թուրքիայում նոր սկանդալ է հասունանում` կապված երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան հետ
Ինչպես տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ումութ Օրանն ուժայինների կողմից արցունքաբեր գազի կիրառումն արգելելու մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան: Դա արվել է ի պատասխան այն բանի, որ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախաձեռնությամբ ավելացվել է ցուցարարների դեմ կիրառվող արցունքաբեր գազի չափաբաժինը:
Բացի դրանից Ումութ Օրանը պատրաստել է «Գազման` ԱԶԿ-ի արցունքաբեր գազի պատմությունը» գրքույկը, որտեղ ներկայացվում են արցունքաբեր գազի առաջացրած առողջական խնդիրները, դրանցից պաշտպանվելու անհրաժեշտ ձևերը:
Պատգամավորը նշել է, որ ոչ թե Էրդողանի, այլ ժողովրդի որոշումն է անցնելու, ապա` հավելել. «Ստամբուլը չի կարող հանձնվել արգելքի, ճնշումների, վախի, ջրցան մեքենաներով քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրելու, արցունքաբեր գազ կիրառելու, գազային ատրճանակներով կրակ բացելու միջոցով: Քաղաքացու սիրտը գրավելու համար խիղճ ու ազնվություն է պետք ունենալ: Այս կառավարությունը ոչ խիղճ ունի, ոչ էլ ազնվություն, ճնշում և ուժի կիրառում կա միայն: Սրանք մարդու նկատմամբ սեր չունեն, սրանք միայն արցունքաբեր գազ են սիրում: Այդ իսկ պատճառով վարչապետի անունն արդեն Գազման է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու