Թուրքիան ցանկանում է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները. ԵԽԽՎ թուրք պատվիրակն է ասել Երևանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Նորսունա Մեմեջանը, որը Թուրքիայում իշխող Արդարություն և աշխատանք կուսակցության անդամ է, Երևան եկել է առաջին անգամ և շատ ժամանակ չի ունեցել տեսնելու` ինչպիսի քաղաք է: «Բայց այն, ինչ տեսա, զարգացում է, ու դա շատ լավ է: Երևանը զարգանում է, կյանքի որակը լավանում է, կատարելագործվում», -այսօր ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԽԽՎ Թուրքիայի պատվիրակության ղեկավար Նորսունա Մեմեջանը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի վերաբերյալ հարցերին Տիկին Նորսունան չէր ցանկանում պատասխանել: Այնուամենայնիվ, ասաց, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները նորմալանան: «Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն հաստատվի և ուզում ենք, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները նորմալանան: Եվ մենք որքան հնարավոր է կարող ենք աջակցել այդ հարցում: Բայց դա բավական չէ` Ադրբեջանն ու Հայաստանը ևս պետք է նպաստեն այդ գործին», -ասաց տիկին Մեմեջանը:
Բավական դժվարությամբ հաջողվեց ստանալ պատասխան հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցին, և ասաց` հույս ունի, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցը կվերադառնա քաղաքական օրակարգ: «Թուրքիան ցանկանում է վավերացնել այդ արձանագրությունները», -հայտարարեց թուրք պատվիրակը և հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ իր երկիրը չի անում այդ քայլը, պատգամավորն ասաց, որ չի ցանկանում այլևս որևէ հարցի պատասխանել:
Նշենք, որ այսօր Երևանում տեղի ունեցած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու չէին եկել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան