Սուրբ Էջմիածնում պարգևատրեցին այս տարվա լավագույն դաստիարակներին և մանկապարտեզի տնօրեններին
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրր Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր տեղի ունեցավ նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Վերջինս իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից՝ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար: Մրցույթը կազմակերպվել է Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի՝ 2013 թվականի ապրիլի 17-ի հրամանով:
Մրցույթի համակարգման նպատակով ձևավորված կազմկոմիտեն քննարկել և մշակել է մրցույթի անցկացման կարգը, սահմանելգնահատման չափորոշիչները, արձանագրության ձևաթղթերը, մրցույթի գրավոր և բանավոր փուլերի հարցաշարերը: Մրցույթն անցկացվել էր մայիսի 25-ին Հայաստանի բոլոր մարզերում, և դրան մասնակցել է 44 տնօրեն և 76 դաստիարակ:
Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ հարկ է մանուկներին վաղ հասակից կրթել և դաստիարակել բարոյական սկզբունքներով, հոգեշահ խրատներով, և առաքինագործ կենցաղավարությամբ բարի օրինակ լինել նրանց` հավելելով, որ «երբ մանուկների մտավոր կրթությունն ընթանում է բարոյական և հոգևոր դաստիարակության հետ, ապա իմաստնանում են նրանց մանկական ըմբռնումները, և նրանց մատաղ սրտերը ձգտում են առաքինության մաքրության»:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնու Կաթողիկե եկեղեցում` աղոթքից հետո պարգևներ և պատվոգրեր հանձնեց «Տարվա կավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգի դափնեկիրներին:
«Լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակների արժանացան Սվետլանա Մանջոյանը (Արարատ, Վեդու N 2 մանկապարտեզ), Նունե Առաքելյանը (Երևան, Մալաթիա-Սեբաստիա N 90 մանկապարտեզ), Լիանա Խեչանյանը (Արագածոտն, Աշտարակի Արաքս Մուրադյանի անվ. մանկապարտեզ), Կարինե Գրիգորյանը (Արմավիր, Էջմիածնի N 15 մանկապարտեզ), Գայանե Մնացականյանը (Կոտայք, ք. Հրազդանի N 5 մանկապարտեզ), Լուսինե Հայրապետյանը (Շիրակ, Մարալիկի համայնքային նախադպրոցական հիմնարկ), Բելլա Կոստանյանը (Սյունիք, ք. Կապանի N 6 մանկապարտեզ), Արմաիդա Աբովյանը (Լոռի, ք. Վանաձորի N 35 մանկապարտեզ), Անահիտ Ղարիբյանը (Գեղարքունիք, ք. Սևան N 3 մանկապարտեզ), Գոհար Պողոսյանը (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձորի N 5 մանկապարտեզ), Շուշանիկ Գալստյանը (Տավուշ, Բերդի N 3 մանկապարտեզ):
«Լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթողներն էին Սեդա Սահակյանը (Արարատ, ք. Աշտարակի N 5 մանկապարտեզ), Աղավնի Համբարձումյանը (Արարատ, գ. Վ. Արտաշատի «Լուսնթագ» մանկապարտեզ), Գյուլնարա Համբարձումյանը (Երևան, Դավթաշենի N 59 մանկապարտեզ), Սաթիկ Ալվալյանը (Արագածոտն, Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզ), Արաքսյա Ղազարյանը (Արմավիր, Էջմիածնի N 10 «Շուշան» մանկապարտեզ), Քրիստինե Վարդանյանը (Կոտայք, ք. Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզ), Հասմիկ Խաչատրյանը (Շիրակ, ք. Գյումրու N 21 մանկապարտեզ), Մարգո Գրիգորյանը (Սյունիք, ք. Կապանի N 6 մանկապարտեզ), Սվետլանա Թումանյանը (Սյունիք, ք. Գորիս N 2 մանկապարտեզ), Աննա Հակոբյանը (Լոռի, ք. Վանաձորի N 5 մանկապարտեզ), Հասմիկ Մուշեղյանը (Գեղարքունիք, ք. Մարտունու N 3 մանկապարտեզ), Էմմա Բադալյանը (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձորի N 5 մանկապարտեզ), Գայանե Թամրազյանը (Տավուշ, գ. Հաղարծնի մանկապարտեզ):
Ճեպազրույցի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորեց նման մրցույթների անցկացումը` հույս հայտնելով, որ դրանք դառնան բարի ավանդույթ:
Վեհափառի խոսքով` մանկավարժի ներդնումը նոր սերունդների բարոյական դաստիարակության գործում անտարակուսելի է, և կաթողիկոսը շնորհակալության խոսքեր ուղղեց Հայաստանի բոլոր մանկավարժներին:
«Մեծ է մանկավարժների դերը նոր սերնդի բարոյական և հոգևոր դաստիարակության գործում և նրանց աշխատանքի շնորհիվ իմաստանում են ըմբռնումները, հաղորդվում է քրիստոնեական դաստիարակություն», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ ԿԳ նախարարին` համագործակցության և Եկեղեցուն ցուցաբերած իր ազնիվ աջակցության համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մրցանակակիրներին և նախաձեռնության բարերար տիար Տիգրան Հովհաննիսյանին:
Իր հերթին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս հույս հայտնեց, որ որևէ խոչընդոտ չի լինելու նման մրցույթների անցկացման համար: «Սա նաև նախադպրոցական հաստատությունների աշխատանքի համակարգումն է և ամփոփումը», - նշեց նա: Շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռին` նախարարը ընդգծեց, որ հայստանյաց պետականությունը և հասարակությունը պետք է խարսխվի «բանակ-դպրոց – եկեղեցի» եռամիասնության վրա, և այստեղ նա կարևորեց Հայ առաքելական եկեղեցու պատմական դերակատարությունը, շեշտելով, որ բոլոր ուսումանկան հաստատությունների դռները բաց են քրիստոնեական բարձր արժեքների առջև: Ա.Աշոտյանը նաև հույս հայտնեց, որ Մայր Աթոռը հանդես կգա նոր նախաձեռնություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա