Գազի սակագնի բարձրացման որոշում կկայացվի հունիսի 7-ին
Հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ կգումարի` գազի և էլեկտրաէներգայի սակագների վերանայման հարցով: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ հանձնաժողովի պաշտոնական կայքից: Կայքում հրապարակված որոշման նախագծի համաձայն, 1 խմ գազի գինը հուլիսի 1-ից կարժենա 156 դրամ:
Որոշման նախագծում ասված է.
«Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 156000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`
P = 276.98 * E,
որտեղ`
P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է»,-ասված է որոշման նախագծում:
Մեկ այլ որոշման նախագծով էլ բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը սահմանվում է 1կՎտ/ժ-ի ցերեկային սակագինը` 38, գիշերայինը` 28 դրամ:
Հիշեցնենք, որ խոստացած հանրային լսումները դեռ չեն կայացել, հայտնի էլ չէ, երբ կանցկացվեն, կամ կանցկացվե՞ն ընդհանրապես: Մայիսի 29-ին նախատեսված հանրային լսումները հանձնաժողովում չկայացան` դահլիճի փոքր լինելու պատճառով:
Նախորդող հրապարակումներ`
Գազը չպետք է թանկանա. Ակցիա հանձնաժողովի դիմաց
«Հանգիստ խոսա, քեզ ասում եմ». Ռոբերտ Նազարյանը` Արշակ Սադոյանին. գազի սակագնի վերաբերյալ հանրային լսումները հետաձգվեցին
Վ. Խաչատրյան. Այսօր «Գազպրոմը» չի կարողանում մրցակցել աշխարհում
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում