Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը վատացավ. Նիստը հետաձգվել է
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի և մյուսների դատավարությունը հետաձգվեց` ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի անառողջ լինելու պատճառով: Ամբաստանյալը նիստի ընդմիջման ժամանակ վատացել էր /շաքարային դիաբետով հիվանդ է/ և շտապօգնություն էին կանչել:
Բժիշկների զննությունից հետո դատարանը Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի` դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը բավարարեց և որոշեց հետաձգել նիստը մինչև հունիսի 7-ը:
Նախորդիվ` Հայրիկյանի մահափորձի գործով վկայի ցուցմունքը գրել են քննիչները. Հայտարարություն դատարանում
Որքա՞ն ժամանակ է Հայրիկյանի պայուսակը օդում կախված մնացել. Զավեշտալի իրավիճակ դատարանում
«Արյունը շիթի նման հոսում էր». Ցուցմունք է տվել Հայրիկյանի կինը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա