Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսների վարորդները պատրաստվում են գործադուլի
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ, 40 ժամի փոխարեն այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել:
Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը ուղղակի վտանգի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել` սրանք են մեր պայմանները, հարմար չի, դուրս եկեք աշխատանքից:
«Քաղաքապետարանին, փաստորեն սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ են` իրենց համար»,-մեկնաբանվել է թերթը: