Իրանից Հայաստան արտահանվող գազի առաքումը չի ընդհատվել. Պաշտոնական հերքում Թեհրանից
Իրանից օրական միջին հաշվով 1 մլն խմ գազ է արտահնվում Հայաստան:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերության» տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերությունը» ի պատասխան տարածված այն տեղեկատվությանը, թե իբր Իրանից Հայաստան արտահանվող գազը ընդհատվել է, հադես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Իրանից Հայաստան գազի արտահանման աշխատանքները ընթանում են բնականոն հունով: Մենք պաշտոնապես հերքում ենք գազի արտահանման դադարեցման մասին տարածված տեղեկատվությունը: Իրանի և Հայաստանի միջև ստորագրված իրանական գազը հայկական էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը 20 տարեկան է: Մինչ այժմ Հայաստանի կողմից գազի առաքումը նվազեցնելու կամ ընդհատելու մասին որևէ հայտ չենք ստացել»:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի Թավրիզ քաղաքից մինչև Հայաստանի սահման 113 կմ երկարությամբ և 30 դյույմ տրամագծով խողովակաշար է կառուցվել, որի միջոցով օրական միջին հաշվով 1 մլն խմ գազ է արտահնվում Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները