ՀԱԿ պատգամավորները չեն պատժվել. նրանք մեկնել են գործուղումների
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հերքել է օրաթերթի երեկվա համարում տպագրված նյութը, թե ՀԱԿ խմբակցության պատգամավորներին չեն ուղարկել գործուղումների`կառավարության հասցեին սուր քննադատական ելույթների համար պատժելու նպատակով:
«Ժողովուրդ»-ի հետ զրուցում նա ասել է, որ մայիսի ՀԱԿ 3 պատգամավորներ մեկնել են գործուղումների, ընդ որում՝ կառավարության ծրագրի քննարկումներից հետո` մայիսի 28-30-ը, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը Եվրանեսթի պատվիրակության կազմում գտնվում է Բրյուսելում: