Լ. Ալավերդյան. Սոցիալական լարվածությունն առաջին հարվածը հասցնում է երեխաներին
Հայաստանում տարեցտարի երեխաներն ավելի խոցելի են դառնում` կապված սոցիալական, քաղաքական, ֆինանսական ճգնաժամերի հետ: Այս մասին է վկայում նաև վիճակագրությունը: Ասուլիսում նման դիտարկում արեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Սոցիալական լարվածությունն առաջին հարվածը հասցնում է երեխաներին»,- ընդգծեց նա` հավելելով, որ գյուղական շրջաներում բնակվող երեխաների վիճակը տարեցտարի էլ ավելի շատ է վատանում:
Լ. Ալավերդյանն ահազանգում է, որ սոցիալական ծանր պայմանները նպաստում են, որ երեխաները հայտնվեն փողոցում` գումար հավաքելու համար, հագուստ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում:
«Աղքատության մշակույթը մեր մեջ մտնում է երեխաների աղքատության դրսևորմամբ»,- շեշտեց նա:
Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի, սոցիալական ծանր վիճակը անհարաժեշտություն է ծնում, որ սոցիալական ծանր պայմաններում բնակվող երեխաներին առավել շատ ուշադրություն դարձնենք:
Նա դրական որակեց այն հանգամանքը, որ հայկական ընտանիքում շարունակվում է պահպանվել երեխաների պաշտամունքը, չնայած դա հաճախ վնասակար ազդեցություն է ունենում երեխաների դաստիարակության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը