Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան. ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացել է
Կարծում եմ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համապատասխան կազմակերպությունները առավել ակտիվացել են: Այս մասին, «ՍալամՆյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նրա խոսքերով, Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, ցանկանում է և ձգտում, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորվի:
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարճ ժամանակահատվածում լուծում կստանա»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու