Գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը չի փոխվել
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին գիշերը տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով ՊՆ զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կան դրական միտումներ:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել էր քրեական գործ:
Դեռ այն ժամանակ ոստիկանություն էին բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կան ձերբակալվածներ, սակայն անուններ չեն հրապարակում: Կատարվում է նախաքննություն:
Սյունիքի մարզպետի տան մոտ մարդ են սպանել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին