Բժիշկները Բուդաղյանի մարմնից ևս մեկ գնդակ են հանել, հնարավոր է նոր վիրահատություն. ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: Բժիշկները կրկին վիրահատական միջամտություն են կատարել` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Խոսնակի տեղեկացմամբ, ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ, չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը:
Նշենք, որ Գորիսում, Սուրիկ Խաչատրյանի (լիսկա) տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր և տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած Խաչատրյանի թիկնապահ 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել է զինվորական դատախազություն: Այդ քրեական գործի շրջանակներում այս պահին կա երկու ձերբակալված` Սուրիկ Խաչատրյանի թիկնապա Զարզանդ Նիկողոսյանը և մարզպետի որդին` Տիգրան Խչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին