«Anonymous»-ը աջակցում է թուրք ցուցարարներին
Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի`«Anonymous» անվամբ հաքերային խումբ Ստամբուլի Գեզի զբոսայգու համար մղվող պայքարին աջակցելու նպատակով «գործի է անցել»:
«Հաքտիվիստ» անվան տակ ներկայացող «Anonymous»-ի ցանցահենները (հաքերներ) կոտրել են մի շարք կառավարական կայքեր`այդ թվում Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Հաքերները տարածում են ցուցարարների և ոստիկանների բախումները ներկայացնող մի տեսանյութ, որտեղ ասվում է. «Բարև Թուրքիայի կառավարություն: Մենք «Anonymous»-ն ենք: Օրեր շարունակ սարսափով հետևում ենք բռնակալ կառավարության դեմ ոտքի ելած մեր խաղաղասեր եղբայների դեմ կիրառվող բռնությունները: Դուք նրանց դեմ կատարած հանցագործությունները կոծկելու համար սոցիալական մեդիան և ձեր ժողովրդի այլ տեղեկատվության աղբյուրները խիստ գրաքննության եք ենթարկում: Հիմա մենք էլ ձեզ «կփակենք».- ասված է ուղերձում:
Ըստ աղբյուրի` հաքերները կոտրել են արդեն տասնյակ կառավարական կայքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու