Christie's և Sotheby`s աճուրդային տներում մեկնարկում է ռուսական արվեստի շաբաթը. Հ. Այվազովոսկու կտավները հանվել են վաճառքի
Christie's և Sotheby`s աճուրդային տներում այսօրվանից մեկնարկում է ռուսական արվեստի շաբաթը, որը շարունակվելու է մինչ հունիսի 5-ը: Sotheby`s աճուրդային տանը վաճառքի է հանվել նաև Հովհաննես Այվազովսկու «Ուկրաինական բնանկար գիշերով» կտավը, որի վաճառքի գինը առաջարկվել է 300-500 հազար ֆունտ ստեռլինգ (455-750 հազար դոլար): 250-350 հազար ֆունտ (380-530 հազար դոլար) կազմակերպիչներն առաջարկում են Հ. Այվազովսկու մեկ այլ ստեղծագործության համար:
Sotheby`s աճուրդային տան կազմակերպած վաճառքում ամենաթանկը գնահատվել են Նատալյա Գոնչարովայի, Նիկոլայ Ֆեշինի, Լադո Գուդիաշվիլիի, Նիկոլայ Ռերիխի ստեղծագործությունները:
Christie's աճուրդային տան կազմակերպած աճուրդում ամենաբարձր գինն ունի Իլյա Մաշկովի «Նատյուրմորտ մրգերով» կտավը. այն գնահատվել է 1-1.5 միլիոն ֆունտ ստերլինգ (1,5-2,28 միլիոն դոլար):
Christie's-ի հաջորդ ամենաբարձր գնահատված կտավը Նիկոլայ Ռերիխի ստեղծագործություններից մեկն է՝ 500-700 հազար ֆունտ կամ 760 հազար-1 միլիոն դոլար:
Աճուրդային կտան կազմակերպած վաճառքում նաև կիրառական արվեստի նմուշներ, քանդակներ կան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում