«Հայկական պատմական գերեզմանաքարերն օգտագործվել են որպես Թաքսիմ հրապարակի այգու հիմք»
«Այն ինչ տեղի է ունենում Ստամբուլի Գեզի զբոսայգում, սկսվել է սովորական խաղաղ ցույցից: Այս մասին գրում է «citizensresist.tumblr» պարբերականը:
«Բողոքի ակցիայի համար առիթ էր դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից: Գեզի զբոսայգին քաղաքական պատմության մասով կրում է նաև խորհրդանաշանակ իմաստ: Պետք է ընդգծել, որ մինչև ոստիկանության դաժան միջամտությանը, այն խաղաղ բողոքի ակցիա էր:
Այս պահին այն այլևս բնապահպանական բողոքի ակցիա չէ: Այժմ հասարակ մարդկանց համբերության բաժակը լցվել է ամբարտավան կառավարության, ժողովրդավարական իրավունքների խախտումների, կառավարական գործերի վերաբերյալ հաշվետվողականության բացակայության, կամայականությունների և այլ հարցերի պատճառով:
Բողոքի ակցիայի մասնակիցների թվում են քուրդ քաղաքական ակտիվիստներ, ազգայնականներ, մահմեդական ակտիվիստներ, քրիստոնյա փոքրամասնությունների անդամներ: Մի խոսքով, անհատներն որոշել են իրենց ձայնը բարձրացնել:
1931-39 թթ. Թաքսիմ հրապարկում էր գտնվում Սուրբ Հակոբ Լուսավորիչ եկեղեցին, որն ապօրինաբար առգրավվել և ոչնչացվել էր. սա մշակութային-էթնիկ խտրականության դրսևորում էր, ինչպես նաև ճնշում ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ: Վերջապես հայկական պատմական գերեզմանաքարերն օգտագործվել են որպես նորակառույց այգու հիմք, և սա համարվում է ռասիստական վիրավորանք և ահաբեկում է հայ հասարկությանը: Մենք ոչ մոռացել ենք, ոչ էլ կթողնենք, որ որևէ մեկը թաքցնի այս հանցագործությունները մեր հայ քաղաքացիների նկատմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու